Jump to content

Minecraft

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Minecraft
ՄշակողMojang Studios և Մայքրոսոֆթ[1]
ՆախագծողՄարկուս Պերսոն և Ենս Բերգենսթեն[2]
ՀրատարակիչMicrosoft Studios[3]
ԴիստրիբյուտորNintendo eShop, PlayStation Store, Microsoft Store, Google Play և App Store
ՆկարիչKristoffer Zetterstrand?
ԿոմպոզիտորC418?, Lena Raine?[4], Gareth Coker?, Kumi Tanioka? և Aaron Cherof?[5]
Սերիայի մասMinecraft?
Թողարկման թվականնոյեմբերի 18, 2011
ՊլատֆորմներWindows, Xbox 360[6], Անդրոիդ[7], Լինուքս, PlayStation 3[8], մաքՕՍ, Xbox One[9], PlayStation 4[10], PlayStation Vita[11], Windows Phone[12], iOS, ChromeOS, Ouya, Kindle Fire HD, Java Virtual Machine, Wii U, Nintendo Switch, Raspberry Pi, New Nintendo 3DS?, tvOS, iPadOS, Fire OS?, Apple TV և Nintendo 3DS
ՇարժիչLightweight Java Game Library?[13]
Ժանրգոյատևման խաղ, արկածային էքշն և sandbox game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 7[14]
USKUSK 6
ESRB10+[15]
CEROA (Բոլոր տարիքի)
ԿրիչBlu-ray Disc, թվային ներբեռնում, Java applet?, օպտիկական սկավառակ, խաղարկային քարթրիջ և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար, մկնիկ, թաչսքրին, խաղային կարգավորող և ջոյսթիկ
🌐minecraft.net(անգլ.)
 Minecraft Վիքիպահեստում

Մայնկրաֆտ (անգլ.՝ mine «հանք», «փորել» և craft «արհեստ»), համակարգչային խաղ է, որը ստեղծվել է 2009 թ. շվեդ ծրագրավորող Մարկուս Պերսոնի կողմից, ով ավելի հայտնի է հանրությանը «Նոտչ» մականվամբ։ Խաղի կատարելագործման համար մեծ դեր է խաղացել Մարկուս Պերսոնի կողմից ստեղծած Mojang կորպորացիան, որի անդամները եղել են նրա ծանոթները և ընկերները։

Խաղը ստեղծվել է ընդամենը երկու շաբաթում։ Սկզբում այն մտածված է եղել որպես Infiniminer խաղի կլոն, բայց հետո Պերսոնը ուզեցավ նրան տալ Dwarf Fortress խաղի գեյմփլեյը։ Խաղը գրվել է Java ծրագրավորման լեզվի միջոցով` օգտագործելով LWJGL հանրագիտարանը։

Երկար ժամանակ խաղը եղել է փորձարկման շրջանում և միայն 2011 թվականի նոյեմբերի 18-ին դուրս եկավ խաղի պաշտոնական առաջին տարբերակը։ Minecraft-ը հասանելի է Windows, Linux, OS X, Xbox 360, Android, iOS, PS3 և Raspberry Pi-ի վրա։

Խաղի աշխարհը (լանդշաֆտը, գործիքները և զենքերը, մոբերը, խաղացողը) կազմված է բլոկներից։ Խաղն ունի 4 ռեժիմ՝ Գոյատևում (անգլ. Survival), Գերդժվար (անգլ. Hardcore), Ստեղծագործական (անգլ. Creative) և Արկածների որոնում (անգլ. Adventure)։

Գոյություն ունի ընդհանուր քաղաքային լեգենդ, որտեղ Նոտչի եղբայրը, որը գոյություն ունի միայն Minecraft-ում, Հերոբրինն է (անգլ. Herobrine), որն ապրում է դժոխքում, ունի սպիտակ աչքեր, բաց կապույտ շապիկ և մանուշակագույն ոտքեր, այնպես` ինչպես Սթիվը։ Այնուամենայնիվ, Mojang-ը հաստատել է, որ Հերոբրինը երբեք գոյություն չի ունեցել Minecraft-ում, և պլաններ չկան ավելացնել Հերոբրինը։

Գոյատևման ռեժիմ (անգլ. Survival)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ խաղացողը չունի ոչինչ և ինքնուրույն պետք է հայթայթի ու գտնի բոլոր բնական ռեսուրսները (փայտ, քար, երկաթ, ածուխ և այլն)։ Այս բոլորը խաղացողին պետք են գալու հետագայում խաղի մեջ։ Կախված խաղի բարդությունից` խաղի գիշերային ժամերին և այն տարածքներում որտեղ ամբողջովին խավար է, հայտնվելու են տարբեր տիպի հրեշներ՝ զոմբիներ, սարդեր, կմախքներ նետ ու աղեղով և այլն։ Այս ռեժիմում կա նաև կյանքի սանդղակ, որը կարող է իջնել, երբ քո վրա հարձակվում են հրեշները, կամ դու ընկնում ես ջրի մեջ և երկար ես մնում այնտեղ (այդ դեպքում դու խեղդվում ես), կամ էլ ընկնում ես լավայի մեջ։ Ինչպես նաև համակարգչային տարբերակում խաղացողն ունի ուտելիքի սանդղակ, որը քիչ-քիչ ընկնում է, և խաղացողը պետք է երբեմն ինչ-որ բան ուտի։ Կյանքերը վերականգնվում են, երբ խաղացողը լիարժեք սնված է, կամ էլ այն կարող է ինքնուրույն վերականգնվել, եթե դու խաղում ես «Խաղաղ» բարդության ժամանակ։

Արարածներ (անգլ. Mobs)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոբերը բաժանվում են հինգ տեսակի՝ ընկերասեր, չեզոք, թշնամական, ընտելացողներ և ստեղծվողներ։ Ի տարբերություն խաղերի մեծամասնությանը, որտեղ հրեշները անկախ են խաղացողից, Minecraft-ի մեջ թշնամական և մի մաս չեզոք մոբերը հայտնվում են որոշակի շառավիղով նրա շուրջը։ Ընկերասեր մոբերի մեծ մասը հայտնվում են միայն քարտեզի գեներացիայի ժամանակ, և նրանց քանակը կարող է լինել շատացված խաղացողի կողմից։ Մոբերի մեծ մասին սպանելու դեպքում խաղացողները ստանում են փորձառություն, իսկ սպանվածի տեղում մնում են ռեսուրսներ (դրոփ), որոնք կարելի է վերցնել։ Մի քանի հրեշներ փոխում են իրենց վարքագիծը` կախված արտաքին պայմաններից, օրինակ՝ սարդերը ցերեկը չեզոք են և հարձակում են միայն հանուն ինքնապաշտպանության, իսկ գիշերը, երբ հայտնաբերում են խաղացողին, հարձակվում են։ Երկաթե գոլեմները, որոնք գեներացվում են գյուղերում, հարձակվում են խաղացողի վրա այն դեպքում միայն, եթե խաղացողը վնաս է հասցնում երկաթե գոլեմին։

Գերդժվար (անգլ.՝ Hardcore)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ռեժիմն առանձնապես շատ չի տարբերվում գոյատևման ռեժիմից, սակայն տվյալ դեպքում խաղացողին հենց խաղի սկզբից տրվում է միայն մեկ կյանք և խաղացողը խաղի սկզբից ի վեր իրավունք չունի փոփոխել խաղի բարդությունը։

Ստեղծագործական (անգլ.՝ Creative)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ռեժիմը նախատեսված է այն խաղացողների համար, ովքեր ունեն շատ մեծ պատկերացում և երևակայություն ու չեն սիրում պայքարել գոյատևման համար, այլ ստեղծագործել բլոկներով ու ստեղծել ապշեցուցիչ շինություններ, իրենց գեղեցիկ ինտերյերով և էքստերյերով, երբեմն` նաև մեխանիկական հավելումներով։ Մի խոսքով այս ռեժիմը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն լավ տարածական պատկերացում, գեղեցիկը գնահատելու և հրաշքներ ստեղծելու կարողություն։

Արկածային (անգլ.՝ Adventure)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկածային ռեժիմն ավելացված է եղել Minecraft 1.3 տարբերակում։ Այն խաղացողին հնարավորություն է տալիս ստեղծել խաղային քարտեզ։ Խաղային պրոցեսը նման է Գոյատևման ռեժիմին որոշակի սահմանափակումներով։ Այստեղ կա հրամանների բլոկը, որը խաղացողին հնարավորություն է տալիս կապ ստեղծել այլ խաղային ցանցերի (սերվերների) խաղացողների հետ։

Խաղային աշխարհների տիպերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Minecraft ում կա հինգ տիպի աշխարհ։ Առաջինը սովորական աշխարհն է, որտեղ կան տարբեր բիոմներ, տարբեր տիպի հանքեր, լեռներ, անտառներ և այլն։ Երկրորդը սուպեր-հարթ աշխարհն է, որտեղ կան մոբեր (թշնամիներ), բնակիչներ, բայց չկան բիոմներ։ Երրորդը մեծ բիոմների աշխարհն է, որտեղ լեռների չափերը մեծացված իրենց նորմալ չափերից։ Չորրորդը ընդլայնված աշխարհն է, որտեղ լեռների գագաթները հասնում են մինչև վերևի սահմանը։ Այդ բիոմներից հարթավայրում, տայգայում, տունդրայում (1.14 տարբերակից), սավաննայում, և անապատում գյուղեր կան։

Սովորական աշխարհ (անգլ. Overworld)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվում է հողը, անտառները, անապատները, ջունգլիները, մի խոսքով` բոլոր բիոմաները։ Այստեղ կան բոլոր կենդանիները, մոբերի մեծ մասը, նաև բնակիչները։

Իր կառույցները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական աշխարհում իր մեծ մասը կառույցներով է լինում, որից երկուսը ստորգետնյա։ Առաջին ստորգետնյա կառույցը լքված հանքավայրն է (անգլ. Mineshaft), որի միջանցքը ռելսերով անցնում է։ Երկրորդ ստորգետնյա կառույցը զնդանն է (անգլ. Stronghold), որի մեծ մասը միջանցք է։ Զնդանը ունի, էնդերի պորտալ (1 հատ), բանտ (4-5 հատ), լքված գրադարան (1-2 հատ), և հրապարակ (6 հատ)։ Անտառային առանձնատունը (անգլ. Woodland Mansion) գոյություն ունի միայն մութ անտառում, ունի երեք հարկ որից երրորդը տարբերվում է մյուս երկու հարկերից։ Այնտեղի մոբերը վինդիկատորն ու կախարդիչն են։ Վհուկի խրճիթը (անգլ. Witch Hut) գոյություն ունի միայն ճահիճում, այնտեղ դրված է արհեստասեղան, կաթսա և դեղորայքի պատրաստման կայան։ Այնտեղի մոբը միայն վհուկն է։ Անապատի բերդը (անգլ. Desert Pyramid) գոյություն ունի միայն անապատում և նման է եգիպտական բուրգին։ Ունի երկու հարկ և նրա ներքևում շրջապատվող սունդուկներ։ Ավազակների բազան (անգլ. Pillager outpost) գոյություն ունի այն բիոմաներում` որտեղ գյուղերն են։ Ունի չորս հարկ որից վերջինը նման է պատշգամբին։ Այնտեղի մոբը միայն ավազակն է։ Վնասված պորտալը (անգլ. Ruined portal) գոյություն ունի բոլոր բիոմաներում, որի վերականգման միջոցով կարող եք գնալ դժոխք։ Ջունգլիի զնդանը (անգլ. Jungle Pyramid) գոյություն ունի միայն ջունգլիում։ Ունի երկու հարկ և լրացուցիչ ստորգետնյա հարկ։ Դինոզավրի ոսկորը (անգլ. Bone of Dinosaur) գոյություն ունի անապատի և ճահճի ստորգետնյա քարանձավներում։ Այն նման է իսկական ոսկրին։ Գյուղերը (անգլ. Village) գոյություն ունեն բիոմաներից հինգում (տես` Խաղային աշխարհների տիպերը)։ Ունեն տներ, որի մեծ մասը աշխատավայր է և ունի մեկ հրապարակ, որտեղ գյուղացիները կարող են շփվել։ Այնտեղի մոբերը գյուղացին է և երկաթե գոլեմը։ Օվկիանոսի հուշարձանը (անգլ. Ocean monument) գոյություն ունի միայն օվկիանոսում և պատրաստված է պրիզմարինից։ Այնտեղի մոբը պահապանն է (գվարդիա)։

Այստեղ կան մի քանի նոր մոբեր, դրանք են` իֆռիտը, որը մի թռչող էակ է և խաղացողին տեսնելուն պես սկսում է կրակե գնդեր շպրտել։ Բայց դրան սպանելուց հետո ստանում ես ոսկյա ձողիկ, որով կարելի է կախարդանքներ անել։ Երկրորդը խոզի ու զոմբիի խառնուրդն է, որը ուղղակի քայլում է մոտակայքում ու խաղացողին ոչինչ չի անում։ Բայց դրան հանկարծակի խփելուց հետո բոլոր խոզազոմբիները կհարձակվեն խաղացողի վրա։ Դրա հետ մեկտեղ դրանց սպանելուց հետո կարողանում ես վերցնել դրանց ոսկե թրերը։ 1.16 տարբերակից սկսած ավելացել են ևս մի քանի նոր մոբեր, դրանք են` փիգլինը, զոմբիֆիկացված փիգլինը, ստրայդերը և հոգլինը (սովորական աշխարհում` զոգլին)։ Զոմբիֆիկացված փիգլինը նույն տարբերակից սկսած փոխարինում է խոզազոմբիին։

Իր կառույցները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1.16 տարբերակը դժոխքը ուներ մի մեծ կառույց, դա դժոխքի բերդաքաղաքն է։ Այնտեղի մոբերն էին իֆռիտը և վիզեր կմախքը։ 1.16 տարբերակից ավելացել են ևս մի քանի կառույցներ։ Առաջինը իր հնագույն ավերակներն են, որը պատրաստված է սևքարի տարբեր տեսակներից։ Այնտեղի մոբերն են փիգլինը և ստրայդերը։ Երկրորդը ալ կարմիր անտառն է, որը իր ծառերով լի է։ Այնտեղի մոբն է միայն հոգլինը։ Երրորդը ալ կապույտ անտառն է, որը նույնպես իր ծառերով լի է։ Այնտեղ ոչ մի մոբ չկա։

Վերջը այլ կերպ անվանում են «Էնդըր» աշխարհ։ Այստեղ չկա ոչ մի բան, միայն մի քանի բարձր աշտարակներ, որոնց գլխին կան հատուկ կախարդական շարժվող իրեր, որոնց շնորհիվ Էնդըրի վիշապը վերակենդանանում է։ Այստեղ կան նաև մեծ քանակի էնդըրմեններ։ Այստեղ խաղացողի նպատակն է վերացնել կախարդական իրերը, որոնցով վիշապը վերակենդանանում էր, իսկ այնուհետև ամեն կերպ փորձել հաղթել վիշապին։ Վիշապին հաղթելուց հետո խաղը կարելի է համարել ավարտված։ 1.9 տարբերակից սկսած բացի աշտարակներից կա նաև «Էնդերի Քաղաք»-ը և իր հարակից նավը։

Թարմացումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 - 1.0
  • 2012 - 1.1
  • 2012 - 1.2
  • 2012 - 1.3
  • 2012 - 1.4: "Շատ Վախենալու Թարմացում"
  • 2013 - 1.5: "Կարմրաքարի Թարմացում"
  • 2013 - 1.6: "Ձիերի Թարմացում"
  • 2013 - 1.7: "Թարմացում, որը Փոխել է Աշխարհը"
  • 2014 - 1.8: "Առատաձեռն Թարմացում"
  • 2016 - 1.9: "Մարտական Թարմացում"
  • 2016 - 1.10: "Ցրտի և Շոգի Թարմացում"
  • 2016 - 1.11: "Հետազոտական Թարմացում"
  • 2017 - 1.12: "Գույների Աշխարհ"
  • 2018 - 1.13: "Ծովերի Թարմացում"
  • 2019 - 1.14: "Գյուղեր և Ավազակներ"
  • 2019 - 1.15: "Բզզացող Մեղուներ"
  • 2020 - 1.16: "Նեզեռի Թարմացում"
  • 2021 - 1.17: "Քարանձավեր և Ժայռեր։ Մաս 1"
  • 2021 - 1.18: "Քարանձավեր և Ժայռեր։ Մաս 2"
  • 2022 - 1.19: "Վայրի Թարմացում"
  • 2023 - 1.20: "Արկածներ և Պատմություններ"
  • 2024 - 1.21: "Խորամանկ Փորձություններ"

Հայերենի պատմությունը Minecraft-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն լեզուն Minecraft-ում հասանելի է 1.7 տարբերակից։ Մինչև 1.14 տարբերակը իր տառատեսակը փոքր էր և 2019 թ. այդ տարբերակից սկսած մեծանում է։ Մեկ տարի անց` 1.16 տարբերակում հայերենը թարմացվում է ամբողջությամբ և գործում է մինչև օրս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]