Renault
Renault Group հայերեն տառադարձմամբ՝ Ռենո, ֆրանսիական ավտոարտադրող ընկերութուն,հիմնվել է 1899 թվականին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզից ոչ հեռու գտնվող Բուլոն-Բիյանկուր քաղաքում։ Մտնում է Renault–Nissan–Mitsubishi կորպորացիայի մեջ։ Forbes Global 2000-ի տվյալներով 2022 թվականին Renault ընկերությունը աշխարհի ամենամեծ ընկերությունների ցանկում զբաղցրել է 644-րդ տեղը[10]։ Renault ընկերությունը յոթ անգամ ստացել է Եվրոպական տարվա լավագույն մեքենա մրցանակը․
- 1966 — Renault 16
- 1982 — Renault 9
- 1991 — Renault Clio
- 1997 — Renault Scénic
- 2003 — Renault Mégane
- 2006 — Renault Clio
- 2024 — Renault Scenic E-Tech
Renault Group-ում ներկայումս արտադրվում են չորս առանձին ավտոապրանքանիշեր՝ «Renault», «Alpine», «Dacia» և «Renault Korea Motors»։
Պատմական փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնվել է եղբայրներ՝ Լուի, Մարսել և Ֆեռնան Ռենոների կողմից։ Սկզբնական շրջանում չունենալով սեփական արտադրություն, ընկերությունը զբաղվել է պատրաստի ավտոպահեստամասերի միջոցով մեքենաների հավաքմամբ։ Լուի Ռենոն ստացել է մոտ 700 արտոնագիր։ Ընկերության ստեղծումից արեն 2 տարի հետո՝ 1901 թվականին Renault ընկերությունը եղել է աշխարհի 8-րդ ամենամեծ ավտոարտադրողը աշխարհում, մասնագիտանալով փոքր և ոչ թանկ մեքենաների արտադրությամբ։
Ընկերության զարգացմանը նպաստեց նաև այն, որ Լուին և Մարսելը եղել են հաջողակ ավտոարշավորդներ, սակայն 1903 թվականին Մարսելը զոհվեց Փարիզ Մադրիդ մրցուղիում, և ընկերոությունը մի քանի տարով դադարեցրեց մասնակցությունը ավտոարշավներին։
1905 թվականին ընկերությունը ստացավ խոշոր պատվեր արտադրելու 250 մեքենաներ Փարիզի տաքսի ավտոպարկի համար։ Այդ մոդելը Renault AG1-ն էր, որը ստանալավ մեծ ճանաչում, սկսեց արտահանվել աշխարհի մի քանի մեծ քաղաքներ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Renault ընկերությունը զբաղվում էր զինամթերքի արտադրությամբ՝ մասնավորապես արտադրում էին ավիացիոն շարժիչներ և թեթև տանկեր[11]։
2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
շրջանառություն | 38,97 | 42,63 | 41,27 | 40,93 | 41,06 | 45,33 | 51,24 | 58,77 | 57,42 | 55,54 | 43,47 | 46,21 |
զուտ եկամուտ | 3,420 | 2,092 | 1,772 | 0,586 | 1,890 | 2,823 | 3,419 | 5,114 | 3,302 | -0,141 | -8,008 | 0,888 |
ակտիվներ | 70,11 | 72,93 | 75,41 | 74,99 | 81,55 | 90,61 | 102,1 | 109,9 | 115,0 | 122,2 | 115,7 | 113,7 |
սեփական կապիտալ | 22,76 | 24,57 | 24,55 | 23,21 | 24,90 | 28,47 | 30,90 | 33,44 | 36,15 | 35,33 | 25,34 | 27,89 |
շուկայական կապիտալ | 7,925 | 12,03 | 17,29 | 17,90 | 27,39 | 24,99 | 24,81 | 16,13 | 12,47 | 10,58 | 9,033 |
Գործող ապրանքանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրանքանիշը | Տարին |
---|---|
Alpine | 1955 |
Dacia | 1966 |
Renault | 1899 |
Renault Korea Motors | 1995 |
Դուստր ընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռենո» ընկերության հիմնական դուստր ընկերությունները 2021 թ, դրությամբ[15]։
- Renault s.a.s. (Ֆրանսիա)
- RCI Banque S.A. (Ֆրանսիա)
- Renault Retail Group (France) (Ֆրանսիա)
- Renault España S.A. (Իսպանիա)
- Renault España Comercial S.A. (Իսպանիա)
- Renault Deutschland AG (Գերմանիա)
- Renault Italia S.p.A. (Իտալիա)
- Revoz (Սլովենիա)
- Renault Finance SA (Շվեյցարիա)
- Renault UK Limited (Մեծ Բրիտանիա)
- Renault Belgique Luxembourg (Բելգիա)
- Renault do Brasil (Բրազիլիա)
- Renault Argentina (Արգենտինա)
- Renault Korea Motors (Կորեայի Հանրապետություն, 80,04 %)
- Renault Algérie Spa (Ալժիր)
- Renault Commerce Maroc (Մարոկկո, 80 %)
- Renault Tanger Exploitation (Մարոկկո)
- Oyak-Renault Otomobil Fabrikalari (Թուրքիա, 51 %)
- SC Automobile Dacia SA (Ռումինա)
- Renault India Private Limited (Հնդկաստան)
- CJSC Renault Russia (Ռուսաստանի Դաշնություն)
- PAO AVTOVAZ (Ռուսաստանի Դաշնություն, 67,61 %)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Renault 4CV, 1946
-
Renault Frégate, 1951
-
Renault Mégane
-
Renault Clio Estate
-
Renault Dezir Concept
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://group.renault.com/en/passion-2/heritage/
- ↑ https://www.renault.co.uk/motorsport/renault-and-motorsport.html
- ↑ https://www.renaultgroup.com/en/our-company/heritage/the-beginning/
- ↑ Béziat E. Luca de Meo, le dernier espoir de Renault — Le Monde, 2020.
- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ Rapport d’activité – Année 2022 — 2023.
- ↑ https://www.renaultgroup.com/wp-content/uploads/2024/02/rg_2023_resultats-2023_rapport-financier.pdf — 2024.
- ↑ https://www.ft.com/content/515d978a-16c9-4af9-a8b8-4c5abdfd1ee7
- ↑ https://live.euronext.com/fr/product/equities/FR0000131906-XPAR/company-information
- ↑ «Renault» (անգլերեն). Forbes. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «History of Renault S.A. – FundingUniverse» (անգլերեն). International Directory of Company Histories, Vol. 26. St. James Press, 1999. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Universal Registration Document 2012» (PDF) (անգլերեն). Renault SA. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Universal Registration Document 2015» (PDF) (անգլերեն). Renault SA. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Universal Registration Document 2018» (PDF) (անգլերեն). Renault SA. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Universal Registration Document 2021» (PDF) (անգլերեն). Renault SA. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Renault» հոդվածին։ |
|